Լրահոս

26.05.2016 13:04


Կառավարությունը մերժել է զինակոչիկների սերմնաբջիջների պահպանման նախագիծը

Կառավարությունը մերժել է զինակոչիկների սերմնաբջիջների պահպանման նախագիծը

Կառավարության այսօրվա նիստում մերժվել է պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է, որ պետությունը երաշխավորի 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունն այդ նպատակով ստեղծված համապատասխան սերմնաբջիջների պահպանության բանկում:

Գործադիրը նշել է՝ սերմնաբջիջների պահպանության բանկի գործունեության, ֆինանսավորման և կարգավիճակի հետ կապված հարաբերությունները հակասում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին:

Այս խորագրի վերջին նյութերը