Լրահոս

26.05.2016 13:11


Այս տարի 12-րդ դասարանը կավարտի 25.000 աշակերտ (տեսանյութ)

Այս տարի 12-րդ դասարանը կավարտի 25.000 աշակերտ (տեսանյութ)

Վաղը հանրապետության 1400 դպրոցներում կհնչի Վերջին զանգը, որի միջոցառումը կսկսվի լռության րոպեով՝ որպես երախտիքի խոսք մեր հերոսներին: «Vesti.am»–ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով դպրոցներում Վերջին զանգի դրամահավաքներին՝ բանախոսն ասել է, որ այս տարի եղել է 15 ահազանգ, որի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ, Նարինե Հովհաննիսյանի պնդմամբ, այդ բոլոր խնդիրները տնօրինում են ծնողները:

–Հիմնականում բոլոր ահազանգերն անանուն են, և դժվար է եղել հասկանալ՝ դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Սակայն այդ դպրոցների տնօրենների հետ խոսելիս պարզ է դառնում, որ Վերջին զանգն իրոք կազմակերպում են ծնողները, և նույնիսկ ես երեկ հակառակ զանգեր էի ստանում ծնողներից, ովքեր ասում էին՝ իրավունք չունենք խանգարել իրենց Վերջին զանգը,-ասել է Նարինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ոստիկանությունը բոլոր դպրոցներից վերցրել է այն հասցեները, որտեղ աշակերտները տոնելու են Վերջին զանգը, և ողջ օրվա ընթացքում նրանք լինելու են աշակերտների հետ:

Այս տարի 12-րդ դասարանը կավարտի 25.000 աշակերտ:

Մանրամասները՝ «Vesti.am» տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը