Լրահոս

26.05.2016 13:50


Միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները բուժումը շարունակում են

Միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները բուժումը շարունակում են

Մայիսի 23-ին Շիրակի մարզում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները բուժումը շարունակում են Գյումրու բժշկական կենտրոնում:

Երեկ վիրավորներից երեքը վիրահատվել են: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանք արդեն տեղափոխվել են վնասվածքաբանության բաժանմունք:

Այսպիսով, այս պահին վնասվածքաբանության բաժանմունքում բուժում է ստանում 5 տուժած:

Տուժածներից մեկը դեռևս բուժումը շարունակում է վերակենդանացման բաժանմունքում, նրան այսօր կվիրահատեն: Մեկ վիրավոր էլ գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը