Լրահոս

28.05.2016 13:59


24-ամյա աղջիկը պայուսակներից գողություն էր կատարել

24-ամյա աղջիկը պայուսակներից գողություն էր կատարել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նուբարաշենի բաժանմունք են հրավիրել 1992 թ. ծնված Մարիամ Գ.-ին:
Պարզվել է, որ նա մայիսի 26-ին Երևանի պոլիկլինիկաներից մեկում 1970 թ. ծնված Մարգարիտ Կ.-ի պայուսակից գողացել է 2.000 դրամ, 1992 թ. ծնված Սիրունիկ Ա.-ի պայուսակից` 21.000 դրամ, իսկ 1961 թ. ծնված Մարինե Բ.-ի պայուսակից՝ դրամապանակը, որի մեջ եղել էր բանկային և բոնուս քարտեր` պատճառելով 7.000 դրամի վնաս:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը