Լրահոս

28.05.2016 13:40


Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մայիսի 28-ից Երևան քաղաքի Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ այսուհետ նշված խաչմերուկում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները:
Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Այս խորագրի վերջին նյութերը