Լրահոս

01.06.2016 20:48


Մանկական միջոցառումներ են տեղի ունեցել «Հաղթանակ» զբոսայգում

Մանկական միջոցառումներ են տեղի ունեցել «Հաղթանակ» զբոսայգում

Հունիսմեկյան մանկական միջոցառումների, ինչպես նաև «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Հաղթանակ» զբոսայգում առավոտյան մեկնարկել է մանկական երգի ու պարի փառատոնը` Հայաստանի մարզերի մանկական համույթների շուրջ 1500 երեխաների մասնակցությամբ: Համերգային և պարային ծրագրերն ազատ ու բազմաժանր են եղել: Ներկայացվել են նաև տարբեր ժողովուրդների ազգային պարերի կատարումներ: «Հաղթանակ» զբոսայգի այցելած բոլոր երեխաները մինչև 13:00-ն անվճար օգտվել են զբոսայգու տարածքում գործող 25 զվարճախաղերից:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը