Լրահոս

02.06.2016 13:49


Առաջին կարգի հաշմանդամ կինը սուր ցավերի մեջ է ապրում, նա օգնության կարիք ունի (տեսանյութ)

Առաջին կարգի հաշմանդամ կինը սուր ցավերի մեջ է ապրում, նա օգնության կարիք ունի (տեսանյութ)

Էլեոնորա Հարությունյանը ծնվել է 1959 թվականին, միայնակ այրի է, զավակներ չունի, 1-ին կարգի հաշմանդամ է, ապրում է «Տրուդ ռեզերվ» կազմակերպությանը պատկանող մասնավոր հանրակացարանում: 30 և ավելի տարիներ աշխատել է Էլեկտրոլամպերի գործարանում, հետո, որպես որակյալ վարպետ, գործուղվել է Իրան, այնտեղ իր աշխատանքային փորձը կիսելու համար:

Էլեոնորան չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, այդ իսկ պատճառով նրա խնամքով զբաղվում է «Շողակն» բարեգործական ՀԿ-ն:

Էլեոնորան բուժվում է Մալետի ԲԿ-ում, որտեղ պետք է վճարի 250 000 դրամ, չունի այդ հնարավորությունը և դիմում է հանրության աջակցությանը:

Այս բուժումը մի փոքր կթեթևացնի նրա ցավերը, իսկ քայլելու հնարավորությունը կրկին վերականգնելու համար նրան սպասվում է վիրահատություն, որը կարժենա 15 000 դոլար: Նրա մոտ ախտորոշված են՝ դեֆորմացվող պոլիօստեոարթրոզ, առավելապես խոշոր հոդերի ախտահարմամբ, երկկողմանի գոնարթրոզ, երկկողմանի արտահայտված կոքսարթրոզ, երկկողմանի սակրոիլեիտ, գեբերդենի և բուշարի հանգույցներ, ընթացքը խրոնիկական պրոգրեսիվող, ակտիվություն 2˚, հոդերի ֆունկցիայի խանգարում : Պոստմենոպաուզալ օստեոպորոզ: Խրոնիկական բրոնխիտ:

Փոխանցումները կարելի է կատարել «Շողակն» կազմակերպության հաշվեհամարներով՝ փոխանցման նպատակի տողում նշելով «Էլեոնորա Հարությունյանին».

Բանկ ՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ

Ստացող՝ «ՇՈՂԱԿՆ» բարեգործական ՀԿ

Ստացղի դրամային հաշվի համարը ՝

163008124162 ՀՀ դրամ

163008125169 ԱՄՆ դոլար

163008125185 ԵՎՐՈ

163008125177 ՌԴ ռուբլի

Swift; ARECAM 22

Էլեոնորա Հարությունյանի հեռախոսահամարն է՝ +37494 691 672:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ


Այս խորագրի վերջին նյութերը