Լրահոս

03.06.2016 14:31


Բռնվել է սուրճի ավտոմատ սարքը բացելիս

Բռնվել է սուրճի ավտոմատ սարքը բացելիս

Ոստիկանության Երևան քաղաքի վաչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նկատել են մի երիտասարդի, ով երկաթյա ձողով փորձում էր բացել Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59 շենքի մոտ գտնվող սուրճի ավտոմատ սարքը:
Գողության փորձ կատարողը, ով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին, 1990 թ. ծնված Արման Ս.-ն էր:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Արման Ս.-ն Երևանի Իսահակյան փողոցի թիվ 30 և Տերյան փողոցի թիվ 62 հասցեներին կից սուրճի ավտոմատ սարքերից գողացել է դրամարկղերը:
Արման Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը