Լրահոս

03.06.2016 22:20


Երևանում հայտնաբերվել են օձեր

Երևանում հայտնաբերվել են օձեր

Հունիսի 3-ին, ժամը 15.07-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվե, որ «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր»-ի մոտակայքում օձեր են նկատվել, բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար արհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում՝ գազալցակայանի մոտակայքում բռնել են երկու «Սահնօձ» և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 3-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Սերոբի փողոցի թիվ 52 շենքի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 3-ին, ժամը 10.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի 45-րդ փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը