Լրահոս

04.06.2016 09:00


Ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավթի արձանի մոտ ռումբ է տեղադրված

Ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավթի արձանի մոտ ռումբ է տեղադրված

Հունիսի 3-ին՝ ժամը 22.52-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի 20 հասցեում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը սակրավորներով:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները՝ կինոլոգներով:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների տարածքի համատեղ հետազոտության արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։

Ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտակայքում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ սակրավորներով, սակայն հետազոտության արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը