Լրահոս

04.06.2016 10:35


Բագրատունյաց 17 փողոցի բնակիչները բողոքում են ջրի թույլ ճնշումից

Բագրատունյաց 17 փողոցի բնակիչները բողոքում են ջրի թույլ ճնշումից

«7օրը» Բագրատունյաց 17 փողոցի մի շարք բնակիչներից ահազանգ է ստացել, որ տևական ժամանակ է՝ քաղաքի այդ հատվածում ջրի ճնշումը թույլ է, և խնդիրը չի կարգավորվում։

Պարզելու համար, թե որն է այդ իրավիճակի պատճառը, դիմել ենք «Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանին։ Վերջինը հայտնեց, որ ներկայումս նոր ջրագիծ է անցկացվում Բագրատունյաց 3–ում, և հնարավոր է՝ ճնշման տատանումներ է առաջացրել հարակից հասցեներում։

Սարգսյանը նաև խորհուրդ տվեց բնակիչներին խնդրի մասին տեղեկանալու համար առաջին հերթին զանգահարել 1 85 հեռախոսահամարով, որտեղ գրանցում են բողոքն ու զբաղվում դրա լուծմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը