Աշխարհ

09.06.2016 21:15


Բրիտանիայի ամենամիայնակ շունը դեր է ստացել «Տրանսֆորմերները–5» ֆիլմում

Բրիտանիայի ամենամիայնակ շունը դեր է ստացել «Տրանսֆորմերները–5» ֆիլմում

Մեծ Բրիտանիայի ամենամիայնակ շունը դեր է ստացել «Տրանսֆորմերները–5» ֆիլմում։ Այս մասին «Twitter»–ի իր էջում հայտարարել է ֆիլմի ռեժիսոր Մայքլ Բեյը։

6–ամյա շնիկ Ֆրեյան հայտնվել է Լիվերփուլի կենդանիների համար նախատեսված «Freshfields Animal Rescue» ապաստարանում, երբ դեռ ընդամենը 6 ամսական էր։ Մինչ օրս նրանից հրաժարվել են 18 հազար անգամ։

Շան մասին գրել էին մամուլում, և Ֆրեյայի պատմությունը գրավել էր Բեյի ուշադրությունը։

««Տրանսֆորմերները–5» ֆիլմում մենք դեր ենք տվել ամենամիայնակ շանը»,– հայտարարել է ռեժիսորը։

Նրա խոսքերով՝ ծրագրվում է նաև տուն գտնել բուլտերիերի համար. հակառակ դեպքում Բեյը խոստացել է, որ շունն իր հետ կբնակվի։

«Բարի գալուստ դերասանական անձնակազմ, Ֆրեյա»,– հավելել է ռեժիսորը։

Ինչպես փոխանցում է «Yahoo!Movies»–ը, ֆիլմում նկարահանվելու են նաև Մարկ Ուոլբերգը, Ջոշ Դյուամելը և Իզաբելլա Մոները։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը