Լրահոս

10.06.2016 07:57


Պատը փլուզուվել է, քաղաքացին ընկել է Աղստև գետը

Պատը փլուզուվել է, քաղաքացին ընկել է Աղստև գետը

Հունիսի 10-ին՝ ժամը 00.42-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը փլուզուվել է, քաղաքացին ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ժամը 00.05-ի սահմաններում «Իջևանի բետոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի մոտակայքում Վ. Գ.-ը (1969 թ. ծնված, Դիտավան համայնքի բնակիչ) ինժեներական աշխատանքներ կատարելիս պատի փլուզումից ընկել է Աղստև գետը:

Մինչ ժամը 02.43-ը փրկարարներն Աղստև գետի երկայնքով (դեպի Ազատամուտ գյուղ) մոտ 600 մետր իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը մթության պատճառով դադարեցվել է:

Ժամը 07.33-ի դրությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցում է Դիտավան գյուղի 20 բնակիչ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը