Լրահոս

10.06.2016 10:46


Արա Բուդաղյանի քրեական հետապնդումը դադարեցվեց

Արա Բուդաղյանի քրեական հետապնդումը դադարեցվեց

Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին քիչ առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ա.Բուդաղյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Թեև Ա.Բուդաղյանն արդեն իսկ ունի արդարացվածի կարգավիճակ, սակայն այս պահին սպասում է դատախազի որոշմանը, որով պետք է վերացվի խափանման միջոց կալանավորումը:

Նշենք, որ կրակոցների, իսկ քննության վարկածով սպանության փորձ կազմակերպելու մեղադրանքով Արա Բուդաղյանը 11 ամսից ավելի կալանավորված է եղել:

Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը