Լրահոս

11.06.2016 16:18


Ուղևորուհու պայուսակից գողություն էր կատարել

Ուղևորուհու պայուսակից գողություն էր կատարել

1966 թ. ծնված Լուսյա Ա.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 8-ին թիվ 99 երթուղայինում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 22.000 դրամ և բանկային քարտեր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ն, ով բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը