Լրահոս

19.10.2010 13:45


Ո՞րն է չմիանալու ՀԱԿ–ի պատճառաբանությունը

Ո՞րն է չմիանալու ՀԱԿ–ի պատճառաբանությունը

«Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ, ԲՀԿ և ՀՅԴ երիտասարդական թևերի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը։

Պատասխանելով «Արմատական ընդդիմադիր ուժերի հետ համագործակցո՞ւմ եք» հարցին՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանն ասել է, թե արմատական ընդդիմություն հասկացությունն իր համար անընդունելի է, քանի որ այդպիսին ինքն այսօր քաղաքական դաշտում չի տեսնում։

-Ուրիշ ընդդիմություն կա, բայց արմատական ընդդիմությունն ինձ համար անընդունելի է,- ասել է Ա. Ղազարյանը։

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ համագործակցությանը, նա նշել է, թե տարբեր հարցերում, այո՛, համագործակցում են, չնայած հաճախ եղել է նաև այնպես, որ ՀԱԿ-ը մերժել է հրավերը։ Չմասնակցելու փաստը, Ա. Ղազարյանի խոսքերով, պատճառաբանվել է տարբեր ձևերով.

-Ասեմ ավելին. օրինակ բնապահպանական կամ սոցիալական կամ ազգային հարցի շուրջ ինչ-որ միջոցառում ենք ձեռնարկել և հայտարարությամբ ենք հանդես եկել։ Եղել է, որ պատասխանել են, թե եթե այնտեղ տակը գրված չէ՝ Սերժ Սարգսյա՛ն, հեռացիր, չեն միանալու։ 

ԲՀԿ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանի խոսքերով՝ ամռանը «Բազե»-ի հավաքին հրավիրվել էին բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի կառույցների ներկայացուցիչները, սակայն ՀԱԿ-ն ու «Ժառանգություն» կուսակցությունը հրաժարվել էին մասնակցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը