Լրահոս

11.06.2016 23:58


Երևանում բախվել են մարդատար «Գազելն» ու «Ֆորդ Տրանզիտը»

Երևանում բախվել են մարդատար «Գազելն» ու «Ֆորդ Տրանզիտը»

Հունիսի 11-ին, ժամը 21.01-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցից դեպի Ռուբինյանց հատվածում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ռուբինյանց փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են թիվ 58 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի 4800S պետհամարանիշով (վարորդ` Ա. Գ., ծնվ. 1976թ.) և «Ford Transit» մակնիշի 34 RT 896 պետհամարանիշով (վարորդ` Ա. Ա., ծնվ. 1960թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, իսկ ժամը 21.14-ին` «ԳԱԶել»-ի ուղևորներ Մ. Ս.-ին (ծնվ. 1972թ.) և Ա. Բ.-ին (ծնվ. 1958թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Մ. Ս.-ն տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, իսկ Ա. Բ.-ն` «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է համապատասխանաբար` միջին ծանրության և բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը