Աշխարհ

13.06.2016 12:20


Անջատել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի լույսերը՝ ի հիշատակ Օռլանդոյի զոհվածների

Անջատել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի լույսերը՝ ի հիշատակ Օռլանդոյի զոհվածների

Նյու Յորքում անջատել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի լույսերը՝ ի հիշատակ Օռլանդոյի գեյ ակումբում տեղի ունեցած ահաբկեչության հետևանքով զոհվածների։ Այս մասին հաղորդվում է Էմփայր Սթեյթ Բիլդինգի թվիթթերյան էջում։

«Որպես հարգանքի տուրք Օռլանդոյի գեյ ակումբի զոհերի հիշատակին՝ մենք այսօր կմնանք մթության մեջ»,– ասվում է հաղորդագրությունում։

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 13–ին հանդիպում է ունենալու երկրի առանցքային հակաահաբեկչական գերատեսչությունների ղեկավարությունների հետ, որի ընթացքում քննարկվելու է Օռալնդոյում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը