Լրահոս

13.06.2016 22:50


Մեղադրանք է առաջադրվել բանկում ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Մեղադրանք է առաջադրվել բանկում ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ բանկում ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող բանկերից մեկում՝ տարադրամի փոխանակման կետի մոտ, վիճաբանություն է առաջացել Երևան քաղաքի բնակիչ Մ.Փաշիկյանի և նույն բանկում ծառայողական պարտականություններ իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ պահպանության բաժնի ոստիկան Գ.Աթոյանի միջև, որի ընթացքում Մ.Փաշիկյանը, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին՝ գործադրելով կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն:

Դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն օրը որոշում է կայացվել՝ Գ.Աթոյանին որպես տուժող ճանաչելու մասին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մ.Փաշիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը): Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և փոխարինվել այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը