Լրահոս

14.06.2016 07:38


«Կոնգրես» հյուրանոցի մոտ ավտոմեքենան բախվել է սյանը

«Կոնգրես» հյուրանոցի մոտ ավտոմեքենան բախվել է սյանը

Հունիսի 14-ին, ժամը 02.42-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Իտալիայի 1 հասցեում գտնվող «Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլ. սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan skyline» մակնիշի 34 MN 174 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Ա. Գ.-ը (1981 թ. ծնված) հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ ստանալով համապատախան բուժօգնություն, դուրս է գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը