Աշխարհ

14.06.2016 11:27


Թուրքիան նոր դեսպաններ ունի Ադրբեջանում, Գերմանիայում և Ռուսաստանում

Թուրքիան նոր դեսպաններ ունի Ադրբեջանում, Գերմանիայում և Ռուսաստանում

Թուրքիան նոր դեսպաններ է նշանակել միանգամից 3 երկրում։

Ադրբեջանում դեսպան է նշանակվել Էրքան Օզորալին։ Նա փոխարինել է Իսմայիլ Ալփեր Ջոշքունին: Ինչպես հայտնում է «Հուրիեթ»–ը, մինչ այս Օզորալը Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունում բաժնի ղեկավարի տեղակալ էր:

Թուրքիան իր դեսպաններին փոխել է նաև Գերմանիայում։ Նախկին դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո հետ էր կանչվել։ Նրա փոխարեն նշանակվել է Թուրքիայի ԱԳՆ Աֆրիկայում երկկողմանի քաղաքական կապերի և գործերի վարչության ղեկավարի տեղակալ Ալի Քամալ Այդընը:

Ռուսաստանում էլ Թուրքիայի դեսպան է նշանակվել Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հուսեին Լազիլ Դիրիոզը՝ Ումիթ Յարդըմի փոխարեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը