Աշխարհ

14.06.2016 11:51


Հայ գրողի հետ լուսանկարը՝ թուրք դատավորի դեմ հետաքննության առիթ

Հայ գրողի հետ լուսանկարը՝ թուրք դատավորի դեմ հետաքննության առիթ

Թուրք դատավորի դեմ հետաքննություն է սկսվել՝ հայ գրողի հետ լուսանկարի և «Facebook» և «Twitter» սոցիալական ցանցերում կատարած հրապարակումների պատճառով:

Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «Hürriyet»–ին հղումով։

Նշվում է, որ Թուրքիայի դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը հետաքննություն է սկսել Ստամբուլի վերաքննիչ դատարանի անդամ, դատավոր Քեմալ Շահինի դեմ:

Հետաքննության շրջանակներում ներկայացված ապացույցների շարքում տեղ են գտել Շահինի և իր 2 դուստրերի՝ հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի հետ Ստամբուլի գրքերի տոնավաճառում արված մի լուսանկար, ինչպես նաև Ջիզրեում և Սուրում քաղաքացիական անձանց սպանությունները դատապարող, պետության և իրավական համակարգին ուղղված քննադատություններ պարունակող հրապարակումներ:

Հրապարակելով հայ գրողի հետ իր և դուստրերի լուսանկարը՝ թուրք դատավորը հետևյալ մեկնաբանությունն էր արել. «Իմ դուստրերի՝ Յարենի և Դիլանի հետ ներողություն խնդրեցինք վարպետ Մկրտիչ Մարկոսյանից՝ այն ժողովրդի զավակից, որին «գյավուրների թաղամասից» դուք այս ու այն կողմ սփռեցիք՝ ինչպես թզբեհի հատիկներ»:

Քեմալ Շահինը հրաժարվել է իր դեմ հարուցված հետաքննության շրջանակներում ցուցմունք տալուց՝ ընդգծելով, որ ոչ մի տեղ նշված չէ, թե իր որ հրապարակումով օրենքի որ հոդվածն է խախտվել, միևնույն ժամանակ, որևէ մեղադրանք չի առաջադրվել:

«Որտեղ չկա մեղադրանք, այնտեղ չի կարող լինել նաև պաշտպանություն»,- ասել է Շահինը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը