Աշխարհ

14.06.2016 21:30


Գիտնականներ. վարսակի շիլան կփրկի քաղցկեղից

Գիտնականներ. վարսակի շիլան կփրկի քաղցկեղից

Հարվարդցի գիտնականները հետազոտություններ են արել և պարզել, որ վարսակի շիլայի ամենօրյա օգտագործումը կարող է պաշտպանել քաղցկեղից։ Այս մասին ասվում է «The Telegraph»–ի կայքում։

Գիտնականները վերլուծել են 12 մեծածավալ հետազոտություն, որում 800 հազ մարդու տվյալ կար։ Արդյունքում պարզվել է, որ օրական 70 գրամ ամբողջական վարսակ կերածների մոտ ցանկացած հիվանդությունից մահանալու հավանականությունը նվազել է 22, իսկ քաղցկեղից մահանալու հավանականությունը՝ 20 տոկոսով։ Բացի այդ, 20 տոկոսով նվազել է սրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը։

Գիտնականները բոլորին խորհուրդ են տալիս իրենց օրն սկսել մի մեծ ափսե վարսակի շիլայով (պատրաստված 70-100 գրամ ամբողջական վարսակից)։ Ըստ նրանց՝ վարսակի շիլան շատ ավելի օգտակար նյութեր է պարունակում, քան մակարոնեղենը կամ սպիտակ բրինձը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը