Աշխարհ

15.06.2016 19:29


«Facebook»–ը փրկելու է պոտենցիալ ինքնասպաններին

«Facebook»–ը փրկելու է պոտենցիալ ինքնասպաններին

«Facebook» սոցիալական ցանցում հայտնվել է հատուկ գործիք՝ ինքնասպանություն կատարելու փորձերը կանխելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «life.ru»–ն։

Տվյալ ծառայությունը կարելի է գտնել բացվող մենյուի աջ կողմում։ Եթե օգտատերը նկատում է մի այնպիսի գրառում, որտեղ հաղորդվում է հեղինակի՝ ինքնասպանություն կատարելու ցանկության մասին, ապա նա կարող է անհապաղ կապվել կա՛մ նման մտադրություն ունեցողի հետ, կա՛մ «Facebook»–ի անձնակազմի։

Ինչպես հայտնում է «The Next Web»–ը», այդ ծառայությունը դեռևս հասանելի է միայն անգլիախոս փոքրաքանակ օգտատերերին, սակայն շուտով գործելու է ամբողջ աշխարհում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը