Աշխարհ

15.06.2016 18:15


Ֆրեյդին հետմահու մեղադրել են մանկապղծության մեջ

Ֆրեյդին հետմահու մեղադրել են մանկապղծության մեջ

Հայտնի հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդի թոռանը՝ հանգուցյալ բրիտանացի քաղաքական գործիչ և հեռուստահաղորդավար Քլեմենթին հետմահու մեղադրել են մանկապղծության մեջ։ 2009–ին 84 տարեկանում մահացած տղամարդու զոհերը 10–18 տարեկան մի քանի աղջիկներ են եղել։

Ֆրեյդի այրին պատմել է, որ ոչինչ չի իմացել հանգուցյալ ամուսնու այդ հակումների մասին, և ցնցված է այդ տեղեկություններով։ Այս մասին հայտնում է «Telegraph»–ը։

Քլեմենթ Ֆրեյդի զոհերից մեկն է եղել երիտասարդ Սիլվիա Վուսլին՝ Ֆրեյդի ընկերներից մեկի աղջիկը։ Հետաքննությունը պարզել է, որ հոգեվերլուծաբանի թոռը սկսել է կպչել աղջկան, երբ նա 10 տարեկան էր։ Ծնողները, կասկածներ չունենալով Քլեմենթի տարօրինակությունների մասին, իրենց աղջկան դաստիարակության են տվել նրա մոտ։ Բրիտանացու ոտնձգություններից ազատվելու համար Սիլվիան 19 տարին բոլորելուց հետո փախել է։

Մյուս աղջիկը, որի անունը չի նշվում, բրիտանական խորհրդարանի ստորին պալատի անդամ Քլեմենթի կողմից ոտնձգության է ենթարկվել, երբ 11 տարեկան էր, իսկ 18 տարեկանում բռնաբարվել է։

Բացի այդ, քննիչները չեն բացառում, որ Ֆրեյդի թոռը մեղսակից լինի 2009–ին իր պորտուգալացի ընկերների 6–ամյա աղջնակի անհետացմանը։ Ոչ աղջկան և ոչ էլ նրան առևանգողին այդպես էլ չեն գտել։

Քլեմենթ Ֆրեյդը 1987–ին արժանացել է ասպետական կոչման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը