Լրահոս

16.06.2016 23:32


Կարկուտից Վայոց ձորում վնասվել են գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ

Կարկուտից Վայոց ձորում վնասվել են գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ

Հունիսի 16-ին, ժամը 20.00-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.10-ից մինչև 14.17-ը տեղացած կարկուտից Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում վնասվել են գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ (մոտ 25 հա):

Տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին:

Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:

Այս խորագրի վերջին նյութերը