Լրահոս

17.06.2016 07:23


Հրդեհ է բռնկվել Քարաբերդ գյուղում

Հրդեհ է բռնկվել Քարաբերդ գյուղում

Հունիսի 17-ին, ժամը 02.55-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Քարաբերդ գյուղի «Քյոֆխալխ» կոչվող հանդամասում գտնվող երկու բնակելի տնակներում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Ա. Թ.-ին պատկանող բնակելի տնակի հարևանությամբ գտնվող ինքնաշեն փայտյա խորդանոցը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.57-ին, մարվել՝ 04.02-ին:

Ամբողջությամբ այրվել է փայտյա խորդանոցը՝ կենցաղային գույքով (մոտ 15 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը