Լրահոս

20.06.2016 16:51


Դադարեցվել է Կետոտիֆեն դեղի 3070216 սերիայի շրջանառությունը ՀՀ–ում

Դադարեցվել է Կետոտիֆեն դեղի 3070216 սերիայի շրջանառությունը ՀՀ–ում

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն՝ Բելառուսի «Բորիսովյան բուժպատրաստուկների գործարան ԲԲԸ» դեղագործական ընկերության «Կետոտիֆեն (կետոտիֆենի ֆումարատ), դեղահատեր, 1մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի 3070216 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի նկարագրությանը` «տրոհելիություն» կետով:

Հիմք ընդունելով նշվածը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 17-ի թիվ 1856-Ա հրամանով դադարեցվել է Կետոտիֆեն (կետոտիֆենի ֆումարատ), դեղահատեր, 1մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի 3070216 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Նախարարի հանձնարարականով՝ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը