Լրահոս

20.06.2016 17:15


Սողանքային գոտում նկատվել է տեղաշարժ (լրացված)

Սողանքային գոտում նկատվել է տեղաշարժ (լրացված)

Հունիսի 20-ին՝ ժամը 10.17-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների թաղամասում՝ 10-րդ դպրոցի հարևանությամբ, հունիսի 6-ին արձանագրված ակտիվացած սողանքային երևույթներից տեղում ստեղծված իրավիճակի գնահատման համար դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հողի զանգվածը տեղաշարժվել է, և ճեղքվածքը հասել է մինչև 58 սմ-ի:

***

Հունիսի 15-ին՝ ժամը 11.06-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարներ թաղամասի 10-րդ դպրոցի հարևանությամբ հունիսի 6-ին արձանագրված սողանքային գոտում նկատվել է տեղաշարժ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հողի զանգվածը տեղաշարժվել է 25-30 սմ, ինչի հետևանքով հողի ճեղքվածքը 10-15 սմ-ից հասել է 35-45 սմ:

Այս խորագրի վերջին նյութերը