Լրահոս

20.06.2016 22:06


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Հունիսի 21-23-ը առանձին շրջաններում, 24-25-ը շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում

Հունիսի 21-23-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: 24-25-ը գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի հունիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
• Օդի առավելագույն ջերմաստիճան 36.60C (1995 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.70C (2000 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.50

Այս խորագրի վերջին նյութերը