Լրահոս

20.06.2016 20:57


Գյումրիում մոր և որդու դիակ են հայտնաբերել (տեսանյութ)

Գյումրիում մոր և որդու դիակ են հայտնաբերել (տեսանյութ)

Գյումրու Շատրվաններ թաղամասում հայտնաբերվել են մայր և որդի Հակոբյանների դիակները. մայրը՝ Սիրիկ Հակոբյանը՝ ծնված 1936 թվականին, և որդին՝ Սարգիս Հակոբյանը՝ ծնված 1956 թվականին։ Այս մասին հայտնում է «Գալա-TV»-ն:

Տեղի ունեցածի մասին ահազանգել են վերջիններիս հարեւանները, երբ ելումուտ չեն նկատել, նրանց երկու օր չեն տեսել, ու այդ մասին տեղյակ են պահել 80-ամյա Սիրիկ Հակոբյանի հարսին՝ Ռիտա Հակոբյանին, ով տարիներ շարունակ որդու հետ միասին առանձին է բնակվում:

Նախնական տեղեկություններով մայր եւ որդի Հակոբյանների մահվան պատճառը թունավորումն է եղել, սակայն իրականացվելու է դատաբժշկական փորձաքննություն, ինչից հետո ամեն ինչ ավելի պարզ կդառնա:

Մանրամասները՝ «Գալա-TV»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը