Լրահոս

21.06.2016 07:48


«ՈՒԱԶ»–ն արգելափակվել է Մեծ Մասրիկ գետի մեջ

«ՈՒԱԶ»–ն արգելափակվել է Մեծ Մասրիկ գետի մեջ

Հունիսի 20-ին, ժամը 22.04-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 16-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Crafter» մակնիշի AH1404NE (վարորդ՝ Ե. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունիսի 20-ին, ժամը 17.38-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի երկաթգծի մոտ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՈՒԱԶ» մակնիշի 34 RL 586 պետհամարանիշով (վարորդ՝ Ռ. Բ.) ավտոմեքենան արգելափակվել է Մեծ Մասրիկ գետի մեջ:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը