Լրահոս

21.06.2016 11:55


Որակ՝ առանց ավելորդ քաշքշուկի. «Կարեն» դենտալ լաբորատորիա

Որակ՝ առանց ավելորդ քաշքշուկի. «Կարեն» դենտալ լաբորատորիա

«Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիան հանդիսանում է համաշխարհային ճանաչման «3shape», «Implant Direct», «Roland DG», «Willi Geller Creatio»n և «DWS» թվային ատամնատեխնիկական սարքավորումների պաշտոնական ներկայացուցիչը: Շնորհիվ իր նյութատեխնիկական հագեցվածության լաբորատորիան այցելուներին ազատում է մի շարք անհարմարություններից և առաջարկում ժամանակակից պահանջված մոտեցումներ ու լուծումներ:

Ատամնատեխնիկական սարքավորումների որակի կարևորությունը ստիպել է «Կարեն» լաբորատորիայի անձնակազմին օգտվել համաշխարհային արտադրության ամենատարբեր սարքավորումներից: Տարիների փորձառության շնորհիվ գնահատելով դրանց թույլ և ուժեղ կողմերը՝ լաբորատորիան ընտրել է լավագույնները, որոնք համապատասխանում են սեփական պահանջներին և մոտեցումներին: Այժմ լաբորատորիան համագործակցում է համաշխարահային մասշտաբով ամենամեծ պահանջարկ ունեցող ընկերությունների հետ, օգտագործում նրանց արտադրած ամենաբարձրակարգ սարքավորումները: «Կարեն» դենտալ լաբորատորիայում օգտագործվում են աշխարհում տարածված բոլոր նորությունները: Դրված են ամենաբարձրորակ սկաներներն ու սարքավորումները: Լաբորատորիայում առկա են «3shape» և գերմանական «SmartOptics» ֆիրմաների 3D սկաներներ, գերմանական «Ivoclar Vivadent» ֆիրմայի կերամիկայի համար նախատեսված վառարաններ, գերմանական «Imes-Icor» ֆիրմայի հաստոցներ (CAD/CAM համակարգ), ինչպես նաև լաբորատորիան հագեցած է գերմանական «DeguDent»-ի, «Bego»-ի սարքավորումներով և իտալական DWS ֆիրմայի պրինտերներով: «Կարեն» լաբորատորիան հանդիսանում է «3shape», «Implant Direct», «Roland DG», «Willi Geller Creation և «DWS» ֆիրմաների պաշտոնական ներկայացուցիչը: Այս կազմակերպությունները շնորհիվ իրենց արտադրանքի, ինովացիոն լուծումների և պրոֆեսիոնալ մոտեցման առաջնային դիրքեր են զբաղեցնում համապատասխան սարքավորումներ արտադրող ընկերությունների հերթաշարում:

«Մենք քաջ գիտակցում ենք, որ պետք է քայլել ժամանակի պահանջներին համահունչ և օգտագործել նոր նյութեր ու տեխնոլոգիաներ, որոնք համաշխարհային շուկային են առաջարկում հանրահայտ բրենդները»,- ասում է լաբորատորիայի հիմնադիր տնօրեն Կարեն Կարապետյանը:

Աշխատելով նորարարական թվային տեխնոլոգիաներով՝ «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիայում այցելուին ազատում են նույնիսկ ամենափոքր անհարմարությունից: Այլևս կարիք չկա տարբեր նյութերի, սարքավորումների տեղադրմամբ չափսեր վերցնել, փորձարկումներ անել և այլն: «Կարեն»-ում այս ամենն արվում է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով: Ներկա ատամների սկանավորման օգնությամբ պատրաստվում են բացակա ատամները: Այս կերպ նվազում է մարդու ներգործությունը աշխատանքին, ինչի հետևանքով փոքրանում է սխալվելու հավանականությունը: Շնորհիվ «Կարեն» ատամնատեխնիկան լաբորատորիայում կիրառվող թվային տեխնոլոգիաների՝ կրճատվում է ավելի քան մեկ տասնյակ տեխնիկական աշխատանք:

Թվային տեխնոլոգիայով ատամ, պրոթեզ պատվիրելու համար «Կարեն» ատամնատեխնիկան լաբորատորիայի հետ համագործակցող բժիշկները հնարավորություն ունեն օգտվելու լաբորատորիայի ունեցած տեխնիկական միջոցներից: Սկաները, որը տալիս է առավելագույն ճշգրտություն թե պրոթեզավորման, թե իմպլանտացիայի ժամանակ, հնարավոր է տեղափոխել մի տեղից մյուսը:
Շնորհիվ այս սկաների՝ պացիենտը կարող է մեկ այցելության միջոցով դառնալ իր ատամների կրողը՝ առանց ավելորդ քաշքշուկների:

«Կարեն» ատամնատեխնիկան լաբորատորիայի գերժամանակակից մեթոդների կիրառմամբ նվազագույն պարզեցման է հասնում նաև իմպլանտի տեղադրման գործընթացը:

Ի դեպ, գործունեության երկու տասնյակ տարիների ընթացքում «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիան հաջողությունների է հասել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այսօր լաբորատորիան համագործակցում է արտասահմանյան լուրջ կլինիկաների և ատամնատեխնիկական նյութեր արտադրող կազմակերպությունների հետ: «Կարեն» դենտալ լաբորատորիան գործում է նաև Մոսկվայում: «Ունենք գործընկերներ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, տարվող աշխատանքները ենթադրում են առաջիկայում ավելի մեծ ու ծավալուն գործեր իրականացնել: Մեր նպատակն է համաշխարհային ցանց ստեղծել ու տարածվել ամբողջ աշխարհում»,-ասում է լաբորատորիայի տնօրեն Կարեն Կարապետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը