Լրահոս

21.06.2016 16:43


Այգում զենք-զինամթերք էր թողել

Այգում զենք-զինամթերք էր թողել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել որ Նանսենի անվան այգում` ծառի տակ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը այգում հայտնաբերել է ինքնաձիգի 199 փամփուշտ, ՌԳ-42 տեսակի 2 նռնակ` առանց պայթուցիչի, և ծխակույտ ստեղծող 2 նռնակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը