Լրահոս

22.06.2016 16:05


Հռոմի պապի Հայաստան այցի բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ուղիղ եթերում

Հռոմի պապի Հայաստան այցի բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ուղիղ եթերում

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան լուսաբանելու համար հավատարմագրված 600-ից ավելի լրատվամիջոցների կեսը հայաստանյան լրատվամիջոցներն են, կեսը՝ միջազգային: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ բոլոր միջոցառումներն ուղիղ եթերում կհեռարձակվեն հայաստանյան հեռուստաալիքներով:

Հիշեցնենք՝ պոնտիֆիկոսը Հայաստանում կլինի հունիսի 24-26-ը: Նրա այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը