Լրահոս

22.06.2016 16:26


Զենք-զինամթերք՝ կամավոր

Զենք-զինամթերք՝ կամավոր

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1979 թ. ծնված Սումբատ Գ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:

***
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1980 թ. ծնված Թաթուլ Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1989 թ. ծնված Հովհաննես Գ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի` 42, 7.62 մմ տրամաչափի 13 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնում 1976 թ. ծնված Անուշավան Դ.-ն կամավոր հանձնել է գնդացրի 14.2 մմ տրամաչափի 5, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 14 և 5,45 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը