Աշխարհ

22.06.2016 16:50


Օմսկում լքված տան վերնահարկում նորածինների մումիաներ են հայտնաբերվել

Օմսկում լքված տան վերնահարկում նորածինների մումիաներ են հայտնաբերվել

Օմսկի քննիչները ստուգում են, թե Տավրիչեսկյան թաղամասի բնակելի շենքի վերնահարկում որտեղից կարող էին հայտնվել նորածինների մումիաներ։ Մնացորդները հայտնաբերվել են հունիսի 20–ին Զելենոպոլիե գյուղի մասնավոր տանը։

Փորձագետներն արդեն զննել են մնացորդները և կարծում են, որ դրանք համապատասխանում են զարգացման 8–րդ կամ 9–րդ ամսում գտնվող պտղի տվյալներին։ Այժմ քննիչները պետք է պարզեն՝ արդյոք նորածինները ո՞ղջ են ծնվել և հետագայում մահացել։

Արդեն նշանակվել է փորձագիտական հետազոտություն, հստակեցվել է այն քաղաքացիների ինքնությունը, ովքեր ավելի վաղ բնակվել են տվյալ տանը։ Այս մասին հաղորդում է «vesti.ru»–ն։

Հետաքննող մարմինները քրեական գործ են հարուցել։ Տեղի ԶԼՄ–ի տվյալներով՝ նորածինների դիերը եղել են տան վերնահարկում առնվազն կես տարի։ Դրանք գտել են տան նոր բնակիչները։

Դատարանում հայտնել են, որ սկսած 2014–ից՝ տանը ոչ ոք չի բնակվել, այնտեղ բնակվող ընտանիքն էլ տեղափոխվել էր հարևան գյուղ։ Տանը բնակվում էին 45–ամյա կին, նրա դուստրերը, մայրը և ևս մեկ բնակիչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը