Աշխարհ

23.06.2016 17:20


Լավրովն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ կքննարկի ԼՂ խնդիրը

Լավրովն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ կքննարկի ԼՂ խնդիրը

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին կայցելի Փարիզ և իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Մարկ Էյրոյի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամերը: Այս մասին, РИА «Новости»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Լավրովը հունիսի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Փարիզ: Նախատեսվում է անցկացնել կարծիքների խորացված փոխանակում միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Իհարկե, անդրադարձ կկատարվի նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության թեմաներին, ինչպես նաև ուկրաինական, Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի և մերձավորարևելյան կարգավորման հեռանկարներին»,-ասել է Զախարովան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը