Աշխարհ

24.06.2016 17:50


Ավստրալիայի պատկերասրահներից մեկում սննդով 3 մլն դոլար արժողությամբ նկար են կեղտոտել (լուսանկարներ)

Ավստրալիայի պատկերասրահներից մեկում սննդով 3 մլն դոլար արժողությամբ նկար են կեղտոտել (լուսանկարներ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Նոր Հարավային Ուելսի՝ ավստրալական Սիդնեյում գտնվող պատկերասրահում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «The Australian»-ը, ուտեստներով կեղտոտել են 19-րդ դարի հայտնի նկարիչ Ջոն Գլովերի ստեղծված նկարը, որի արժեքը կազմում է մոտ 3 մլն դոլար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ցուցահանդեսի համար ֆուրշեթի պատրաստման ընթացքում։ Հետաքննության ժամանակ սննդի մնացորդները հայտնաբերվել են նաև Գլովերի մեկ այլ նկարի վրա։ Պարզվել է, որ գլուխգործոցները կեղտոտել են դեռ 2014թ․, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։

Արդյունքում՝ խնջույքների կազմակերպմամբ զբաղվող աշխատողներին պարտավորեցրել են սնունդը պատրաստել միայն խոհանոցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը