Աշխարհ

24.06.2016 17:29


Կոլումբիայի կառավարությունը և ապստամբները դադարեցրել են 50–ամյա պատերազմը

Կոլումբիայի կառավարությունը և ապստամբները դադարեցրել են 50–ամյա պատերազմը

«Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) ձախ արմատական կազմակերպության ապստամբները և նույն երկրի կառավարությունն ավելի քան 50 տարի պատերազմելուց հետո հրադադարի պատմական համաձայնություն են կնքել։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

Հստակեցվում է, որ Հավանայում փաստաթուղթը ստորագրել են Կոլումբիայի նախագահ Մանուել Սանտոսը և ապստամբների առաջնորդ Թիմոլեոն Հիմենեսը։

Ըստ համաձայնագրի, որին կողմերը ձգտում էին վերջին 3 տարիների ընթացքում՝ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» անձնակազմում պետք է զորացրում անցկացնել խաղաղության համաձայնագիրը կնքելուց 180 օրվա ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը