Լրահոս

24.06.2016 21:52


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 23-ից 24-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 23-ից 24-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը:
Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 5, յուրացման վամ վատնման՝ 2 և հարկերից խուսափելու 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը