Լրահոս

24.06.2016 21:23


ՌՀՄ-ն կազմակերպել է «Տարբեր ճակատագրեր՝ մի հաղթանակ» կլոր սեղանը

ՌՀՄ-ն կազմակերպել է  «Տարբեր ճակատագրեր՝ մի հաղթանակ» կլոր սեղանը

Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպերպված «Տարբեր ճակատագրեր՝ մի հաղթանակ» կլոր սեղանը Հայրենական Մեծ պատերազմի սկզբից 75 տարի անց՝ հունիսի 22-ին, իր շուրջն էր համախմբել Խորհրդային զորավարների ու ականավոր հասարակական-քաղաքական գործիչների զավակներին ու թոռներին:

Այն կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը՝ Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի և ՌԴ նախագահին առընթեր պետական ազգային քաղաքականության տեղեկատվական վարչության հետ համատեղ:

Կլոր սեղանի շրջանակում բարձրացվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ զորավարների ու ռազմիկների հերոսական սխրագործությունների, ինչպես նաև ազգային արմատների ու ավանդույթների ազդեցությունը Հաղթանակի պատմությանը՝ դառնալով իսկական ինտերնացիոնալ եղբայրության դրսևորում:

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցություն են ցուցաբերել պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտության ու մշակույթի գործիչներ, Հաղթանակի մարշալների՝ Կոնևի, Ռոկոսովսկու, Բիրյուզովի, Սոկոլովսկու, Բաբաջանյանի, Բաղրամյանի, Չույկովի, ծովակալ Գովորովի և այլ ակնառու խորհրդային զինվորական ղեկավարների զավակներ ու թոռներ:

Քննարկման սկզբում կլոր սեղանի կազմակերպիչների ու մասնակիցների համար ընթերցվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ուղերձը, որտեղ նա ընդգծել է նման միջոցառումների կարևորությունն ու ևս մեկ անգամ հավաքվածներին հիշեցրել, որ անձնուրաց պայքարի հիշատակի պահպանումն ու դրա փոխանցումը երիտասարդ սերնդին՝ Հաղթանակի բոլոր սերունդների պարտքն է:

Կլոր սեղանի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն են ուղարկել Ազգությունների դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովը, Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Ալեքսանդր Գորբենկոն, Ռուսաստանի պաշտպանության ու կրթության նախարարությունների ներկայացուցիչներ:

Այս կլոր սեղանը տարբերվում էր մյուսներից: Այս ձևաչափում առաջին անգամ հավաքվել ու կարծիքներով կիսվել են հայտնի պատմաբանները, քաղաքագետներն ու հասարակական գործիչները, իվանագետները, լրագրողներն ու Հայրենական մեծ պատերազմի զորավարների ու մարշալների սերունդները:

Նրանց թվում են Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներ Նատալյա Կոնևան, Մոսկվայում Բելառուսի հանրապետության դեսպան Իգոր Պետրիշենկոն, հայտնի քաղաքագետ, հեռուստահաղորդավար և ՄՊՀ-ի դեկան Վիտալի Տրետյակովը, Նադեժդա Ռոկովսկայան, ՌԴ Հասարակական պալատի ղեկավար, հայտնի հասարակական գործիչ Իոսիֆ Դիսկինը, Լարիսա Բաբաջանյանը, ՌՀՄ առաջին փոխնախագահ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Գեորգի Տեր-Ղազարյանը, Եվրասիական ԴԱՄԻ գլխավոր տնօրեն Եվգենյա Միխայիլովան, Իվան Բաղրամյանը, Միխայիլ Գոլովկոն, Նիկոլայ Չույկովը, Ալեքսեյ Գովորովը, լեգենդար ծովակալ Իգոր Կասատոնովը և հայտնի տոհմերի շատ այլ արժանի ներկայացուցիչներ:

Դահլիճում ներկա են եղել նաև ուսանողության ներկայացուցիչներ, այդ պատճառով էլ բացի ակնհայտ գիտա-գործնական ներդրումից, այդ քննարկումն ունեցել է նաև դաստիարակչական նշանակություն՝ իր ուշադրության կենտրոնում պահելով երիտասարդների ու հասարկության նպատակաուղղվածությունը պատմության, քաղաքացիական զարգացման ու հայրենասիրական դաստիարակության հարցերի վերաբերյալ:

Հավաքվածների հնչեցրած պատմություններից ու հիշողություններից ուրվագծվել են սովետական մեծ զորավարների նոր սահմաններ, տարբերվող սովորական դաժան դեմքերից, որոնք հիշում են պատերազմի ողջ ընթացքը:

Կլոր սեղանի շրջանակում տեղի է ունեցել նաև սանկտպետերբուրգցի հայ բարերար Հրաչյա Պողոսյանի՝ պատերազմի տարիներին «Տիխվին» կայանում ռմբակոծությունից զոհված լենինգրադցի երեխաների հիշատակը հավերժացնող նախագծի շնորհանդեսը, ինչպես նաև ցուցադրվել է «Интер» հեռուստաընկերության ռեպորտաժը՝ նվիրված «ընդհանուր Հաղթանակում հայերի ներդրմանը»:

Այդտեղ ընդգծվել է, որ հայերից ամեն երկրորդը պատերազմից չի վերադարձել և Հայաստանը, չնայած իր ժողովրդի սակավաթվությանը, հայրենիքին տվել է ամենաշատ մարշալներ, գեներալներ ու Հայրենական մեծ պատերազմի հերոսներ:

Կլոր սեղանի նյութերը կհրատարակվեն առանձին, իսկ դրա մասին եղած հետաքրքիր գաղափարները, մասնավորապես, Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի աշխարհագրության ընդլայնման գործունեությունն արդեն սկսել է կյանքի կոչվել:

Կլոր սեղանի մասնակիցների կողմից հավանության է արժանացել ՌՀՄ նախագահ, Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Տեղեկատվական աջակցության պետական ազգային քաղաքականության խորհրդի հանձնաժողովի ղեկավար Արա Աբրահամյանի առաջրկն այն մասին, որ չսահմանափակվեն մեկ՝ թեկուզև շատ հետաքրքիր միջոցառմամբ, այլ «Տարբեր ճակատագրեր՝ մեկ հաղթանակ» նախագիծը վերածել շարունական և մշտական ֆորումի:

Ռուսաստանի հայերի միություն

Այս խորագրի վերջին նյութերը