Լրահոս

25.06.2016 08:18


Կապան-Քաջարան ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Կապան-Քաջարան ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Հունիսի 25-ին, ժամը 23.49-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 11-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ավտոճանապարհին (մոտ 30 մ) թափվել են միջին չափի քարեր:

Փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ՝ այն դարձնելով երկկողմանի երթևեկելի:

Այս խորագրի վերջին նյութերը