Լրահոս

25.06.2016 08:35


Անձը չպարզված քաղաքացու են վրաերթի ենթարկել Քանաքեռավանում

Անձը չպարզված քաղաքացու են վրաերթի ենթարկել Քանաքեռավանում

Հունիսի 24-ին, ժամը 20.58-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի Կենտրոնական փողոցում անձը չպարզված քաղաքացուն վրաերթի են ենթարկել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «LADA 011» մակնիշի 33 OV 628 պ/հ (վարորդը բացակայում է) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու, ով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը