Լրահոս

27.06.2016 11:50


Վարսեր գյուղի եկեղեցու մոտ այրվել է ցախանոց

Վարսեր գյուղի եկեղեցու մոտ այրվել է ցախանոց

Հունիսի 27-ին, ժամը 04.10-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է ցախանոց:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկի ցախանոցում։ Ամբողջությամբ այրվել են ցախանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ), կուտակված վառելափայտ, աթար (մոտ 5 խմ) և մեղվի երկու փեթակ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.28-ին, մարվել՝ 07.28-ին:

Այս խորագրի վերջին նյութերը