Լրահոս

27.06.2016 18:53


Հրդեհներ են բռնկվել խոտածածկ տարածքներում

Հրդեհներ են բռնկվել խոտածածկ տարածքներում

Հունիսի 26-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Հրազդանի կիրճում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում, այրվել է մոտ 300 քմ խոտածածկ տարածք, Մուշավանի ամառանոցներում՝ մոտ 1 հա, Ներքին Չարբախ թաղամասում՝ նախկին ալրաղացի մոտակայքում՝ բուսածածկ տարածք (մոտ 2 հա) և անասնակեր (մոտ 420 հակ):

Սյունիքի մարզի Ագարակ գյուղի գերեզմանատանն այրվել է մոտ 150 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Խաչփառ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի կիսակառույց շինության մոտակայքում՝ 500 քմ, Մարմարաշեն գյուղի գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Կոտայքի մարզի Նոր Արտամետ-Նոր Գեղի 2-րդ կմ-ի ձախակողմյան հասցեում՝ 12000 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը