Լրահոս

27.06.2016 12:57


Սողանք է տեղի ունեցել Շահումյան գյուղում

Սողանք է տեղի ունեցել Շահումյան գյուղում

Հունիսի 27-ին, ժամը 10.42-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի թիվ 10 փակուղու 16-րդ և 18-րդ տները հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով կրել են նյութական մեծ վնաս, իսկ նույն փողոցում գտնվող մնացած 4-ը շարունակում են մնալ վտանգային գոտում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը