Լրահոս

27.06.2016 19:20


Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում

Հունիսի 28-ին առանձին շրջաններում, 29-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-2-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում

Հունիսի 28-ին, հուլիսի 1-2-ը` երեկոյան ժամերին, հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Հունիսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.10C (1993 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.30C (1994 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.90

Այս խորագրի վերջին նյութերը