Քաղաքական

27.06.2016 23:14


Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահը

Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահը

Հունիսի 29-30-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան այց կկատարի Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ Գերմանիայի արտգործնախարարին կընդունի Սերժ Սարգսյանը։

Հունիսի 29-ին կկայանան Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը