Լրահոս

28.06.2016 08:31


«Գազ 53»-ն արգելափակվել է ցեխակույտի մեջ

«Գազ 53»-ն արգելափակվել է ցեխակույտի մեջ

Հունիսի 27-ին, ժամը 22.11-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին հարակից տարածքում «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Գազ 53» մակնիշի 07 SS 463 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Խ.) ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը